Լրահոս երեխաների մասին
«Երեխայի առողջության պետական հավաստագիրը»՝ 2011–ից
Լուրջ նվաճում երեխաների բուժման որակի բարելավման ուղղությամբ: 2011թ. հունվարի 1-ից, ՀՀ կառավարության 2010 թվականի օգոստոսի 27-ի թիվ 35 արձանագրային որոշմամբ, մեր երկրում կներդրվի «Երեխայի առողջության պետական հավաստագիր» ծրագիրը։
Մանկական հիվանդանոցային օգնության մատչելիությանը եւ որակի բարելավմանն ուղղված այս քայլով կապահովվի «Ծննդօգնության պետական հավաստագիր» ծրագրի շարունակականությունը։
Երեկ ՀՀ առողջապահության նախարարությունը եւ «Վորլդ Վիժն» միջազգային բարեգործական կազմակերպությունը «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում ներկայացրին ծրագիրը՝ «Երեխայի առողջությունն առաջնային է» քարոզարշավի շրջանակներում։
Դեռ հոկտեմբերին մանկական հիվանդանոցային բուժօգնության բարելավմանը նվիրված առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային խորհրդակցության ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը մանկաբուժության ոլորտը Հայաստանում գնահատեց բավարար՝ միաժամանակ նշելով, որ անելիքները դեռ շատ-շատ են։
Մասնավորապես, նախարարը վստահեցրեց, որ 2011–ից ներդրվող «Երեխայի առողջության պետական հավաստագիրը» մանուկների անվճար բուժօգնությունը լիարժեք եւ քաղաքակիրթ երկրների չափանիշներին համապատասխան կազմակերպելու հնարավորություն կտա։
«Երեխաները մեր երկրի ապագան են, ուստի նրանց առողջության պահպանումն առաջնահերթ խնդիր է բոլորիս համար։ Մոր եւ մանկան առողջության պահպանման հիմնախնդիրը, որպես հատուկ ծրագրային ոլորտ, կարեւորված են երկրի հիմնական ռազմավարական փաստաթղթում՝ կայուն զարգացման ծրագրում։
Ունենալով մեծ փորձ եւ փայլուն մասնագետներ՝ մենք ունակ ենք բարեփոխումներ իրականացնել։ Մենք կարողացանք հաջողությամբ ներդնել «Ծննդօգնության պետական հավաստագրի» համակարգը։ Ծրագրի դրական արդյունքներն ակնհայտ են եւ արտացոլված են այդ ծառայության որակն արտացոլող ցուցանիշներում։ Որպես այդ դրական փորձի տրամաբանական շարունակություն՝ 2011թ. հունվարի 1-ից կներդրվի «Երեխայի առողջության պետական հավաստագիրը», որի շնորհիվ կբարձրանա մանկական հիվանդանոցային բժշկական օգնության որակը, կապահովվի մատչելիությունը», - երեկ ասաց նախարարը։
ՀՀ Ազգային ժողովի առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը, բերելով վիճակագրական տվյալներ, փաստեց, որ Հայաստանում յուրաքանչյուր տարի մինչեւ մեկ տարեկան 400-ից ավելի երեխաներ են մահանում, ինչը կարելի կլիներ նվազեցնել ֆինանսական համապատասխան միջոցների առկայության դեպքում։
Միաժամանակ նշվեց, որ վերջին տարիներին ոլորտում բյուջետային հատկացումների զգալի աճ է արձանագրվել. 2007-2010 թվականների ընթացքում պետբյուջեից այս նպատակով տրամադրվող գումարի եռակի աճ կա։ 2011-ի բյուջեով երեխաների հիվանդանոցային բուժօգնության համար կրկնակի ավելի միջոցներ են նախատեսվել, քան ոլորտի մյուս բոլոր ճյուղերի համար։ Երեխաների հիվանդանոցային բուժման որակի բարելավման ուղղությամբ սա լուրջ նվաճում է։
ՀՀ առողջապահության նախարարության մոր եւ մանկան առողջության պահպանման 2011թ. պետական նպատակային ծրագրի շրջանակներում, 2011թ. հունվարի 1-ից ներդրվող 0-7 տարեկան երեխաների հավաստագրի համակարգի կայացման երաշխիք է 2011թ. առողջապահության բյուջեում նախատեսված լրացուցիչ 3,13 մլրդ դրամը։ Երեխաներին մատուցվող հիվանդանոցային ծառայությունների փոխհատուցմամբ եւ բուժանձնակազմի աշխատավարձերը շուրջ 2 անգամ բարձրացնելով հնարավոր կլինի բարելավել երեխաների հիվանդանոցային օգնության մատչելիությունը եւ որակը, կրճատել հիվանդանոցներում մանկական մահացության դեպքերը եւ նվազեցնել համակարգում տեղ գտած ոչ պաշտոնական վճարումները։
«Վորլդ Վիժն»-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Գրեյմ Սթրոնգը նշեց, որ Հայաստանում երեխաների առողջությունը գերակա խնդիր է, եւ այդ ոլորտում ցանկացած ներդրում արդարացված է։
«Այս նախագծին մեր աջակցության շարժառիթը Հայաստանում առողջապահության ոլորտում առկա անհավասարության խնդիրն է։ Հայաստանի երեխաների համար պետք է ստեղծել առողջ ապագայի հնարավորություն», - ասաց նա։
Ներկայացնելով ծրագիրը՝ ՀՀ առողջապահության նախարարության մոր եւ մանկան առողջության պահպանման բաժնի պետ Կարինե Սարիբեկյանը նշեց, որ համատեղ ջանքերով պետք է ցանկալի արդյունքների հասնեն նաեւ այս ոլորտում։
Այդ նպատակով նախապատրաստական լուրջ աշխատանքներ են իրականացվել, կազմակերպվել են բազմաթիվ հանդիպումներ առողջապահության կազմակերպիչների, մանկական հիվանդանոցների ղեկավարների, բուժանձնակազմերի եւ շահագրգիռ այլ կազմակերպությունների հետ։
Այսպիսով, ՀՀ առողջապահության նախարարության մոր եւ մանկան առողջության պահպանման 2011-ի պետական նպատակային ծրագրի շրջանակներում, 2011թ. հունվարի 1-ից ներդրվում է 0-7 տարեկան երեխաների հավաստագրի համակարգը։
Հավելենք, որ ծրագրի նախապատրաստական աշխատանքներին մասնակցել են նաեւ ԱՄՆ-ի ՄԶԳ/ՆՕՎԱ, ԱՀԿ եւ միջազգային այլ կազմակերպություններ։ Մշակվել եւ «Վորլդ Վիժն» բարեգործական կազմակերպության աջակցությամբ տպագրվել են 0-7 տարեկան երեխաների հավաստագրերը, ինչպես նաեւ դրա վերաբերյալ տեղեկատվական պաստառները։
Առողջապահության նախարարության, «Վորլդ Վիժն»-ի եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից մշակվել եւ տպագրվել են նաեւ երեխայի առողջության անձնագրերը։ Դրանցում տեղ են գտել տեղեկություններ երեխայի խնամքի, սնուցման, առողջ աճի եւ զարգացման, հիվանդությունների կանխարգելման վերաբերյալ։
Կարդացեք նաև
Առողջ մեծանալու գրավականը` քիչ նստել և շատ շարժվել:
Վերջին շրջանում ճիշտ հակառակն է, երեխաներն օրվա մեծ մասն էկրանների դիմաց են...
Վերջին տարիներին երեխաների մոտ հաճախ հանդիպող դիմածնոտային շրջանի թարախաբորբոքային հիվանդությունները բավականին աճել են...
Կրծքի կաթը մանկան լավագույն և բնական միակ սնունդն է:
Կրծքով սնուցումը յուրաքանչյուր երեխայի իրավունքն է, նրա առողջ աճի և զարգացման գրավականը...
Կորոնավիրուսի պանդեմիան թափ է հավաքում: Այս վիրուսի բնույթն ուսումնասիրվում է, և առայժմ հարցերն ավելի շատ են, քան` պատասխանները: Առանձնահատուկ տագնապում են մայրերը: Ի՞նչ անել, եթե կինը նորածին երեխա ունի...
Ինչպես նշում է The Daily Mail-ը, ավելի մեծահասակ ծնողների՝ մայրերի և հայրերի երեխաներն ավելի պակաս ագրեսիվ են: Կատարվել է 10-12 տարեկան 32800 հոլանդացի երեխաների վարքի ուսումնասիրություն: Նաև հաշվի է առնվել ծնողների տարիքը...
2,5-3 տարեկան տղա երեխա հոսպիտալացվել էր փսխումների կապակցությամբ, ում մոտ էնդոսկոպիկ հետազոտության արդյունքում ստամոքսի սուր խոց էր հայտնաբերվել: Թեև այդ տարիքին խոցն ընդհանրապես բնորոշ չէ։ Ինչպե՞ս, ի՞նչ պատճառով էր խոցն...
Եվրոպական մանկաբուժական ասոցիացիան 2018թ. նոյեմբերին հրատարակել է մի յուրահատուկ գիրք՝ “Սա է, որ ես հավատում եմ, պետք է լինի առաջնայնություն երեխաների առողջապահական ծառայությունների համար...
Վաղ տարիքի տղայի մոտ առկա էր հազի երկարատև պատմություն, հաճախակի սրացումներ, կրկնվող բրոնխիտներ, մեկ անգամ նաև` թոքաբորբ: Երբ ուսումնասիրվեց այդ կրկնվող վիճակների պատճառները, պարզվեց, որ երեխան մեծանում է մի ընտանիքում...
2 տարի առաջ Արաբկիր ԲՀ էր ընդունվել անհանգստացնող ախտանիշներով երեխա: Մայրը նշում էր, որ երեխան մինչ այդ շատ աշխույժ, ուրախ, ակտիվ, երեխա էր: 10 ամսականից սկսած, միանգամից փոխվել էր, դարձել էր անտրամադիր, չէր ժպտում...
Այս տարվա առաջին 9 ամսվա ընթացքում Հայաստանի ամեն 100-րդ երեխան դիմել է բուժօգնության՝ մանկական վնասվածքի պատճառով: Իրավիճակն անհանգստացնող է հատկապես Կոտայքի, Շիրակի և Լոռու մարզերում...
Մասնագետները խորհուրդ են տալիս տոների ժամանակ չփոխել երեխայի՝ սովորական դարձած սննդակարգը։ Ցանկալի է, որպեսզի երեխան շարունակի սնվել սովորականի պես՝ ուտի իր ամենօրյա ճաշերը, իր սովորական ժամերին...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն